Արդշինբանկը բարելավել է հիփոթեքային վարկի պայմանները

19.09.2017 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ
Արդշինբանկը բարելավել է հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանները՝ անշարժ գույքի ձեռքբերման վարկերի տոկոսադրույքների շեմը հասցնելով 9,5%-ի:

Ինչպես նշել են բանկում, բարելավվել են նաեւ վարկի տրամադրման մյուս պայմանները. այժմ հնարավոր է ստանալ հիփոթեքային վարկ սկսած 5% կանխավճարով:

«Այսօր շատերի երազանքն է ունենալ սեփական բնակարան կամ առանձնատուն, սակայն բավարար ֆինանսներ չունենալու պատճառով ոչ բոլորի նպատակներն են իրականանում: Հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը` Արդշինբանկը շարունակում է բարելավել վարկերի տրամադրման պայմանները՝ ստեղծելով հնարավորություններ բոլորի համար: Մենք հնարավորություն ենք ընձեռում մեր հաճախորդներին բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռքբերելու դեպքում ստանալ վարկ մինչեւ 35 տարի ժամկետով եւ առավել ցածր տոկոսադրույքներով: Ավելին, վարկի մեծ գումարի դեպքում վարկառուի եկամտի հաշվարկում ներառվում է նաեւ վարկառուին վերադարձվող եկամտային հարկի գումարը»,- նշել է բանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Դիտում՝ 15997
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW