Խաղողի մթերման ոլորտում մոնիտորինգ կանցկացվի

14.09.2017 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #մթերում #նիստ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է բարձրացնել խաղողի մթերման գործընթացի արդյունավետությունն ու բարելավել գինենյութերի որակը:

«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել որոշ խնդիրներ մթերված խաղողի ծավալների եւ գինենյութերի ծավալների միջեւ, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում»,- նշել է կառավարության ղեկավարը:

Այս նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին խաղողի մթերումների ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա պարբերաբար՝ շաբաթական կտրվածքով, ամփոփել խաղողի մթերումների արդյունքները՝ ըստ մթերող ձեռնարկությունների:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին էլ հանձնարարվել է գյուղնախարարության տրամադրած տեղեկատվության հիման վրա համապատասխան ձեռնարկություններում իրականացնել մոնիտորինգ՝ առկա գինենյութերի ծավալները մթերված խաղողի ծավալների հետ համադրելու նպատակով, եւ արդյունքների հիման վրա ներկայացնել առաջարկություններ կառավարության աշխատակազմ:

«Մենք ունենք կոնյակի եւ գինու վաճառքների աճի որոշակի տենդենց: Ե´ւ գյուղնախարարը, ե´ւ Հայաստանի զարգացման հիմնադրամը շատ ինտենսիվ աշխատում են շուկան ընդլայնելու ուղղությամբ: Պետք է համապատասխան ուշադրություն դարձնենք հայկական բրենդի որակի հսկողությանը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Դիտում՝ 2094
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW