Սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում ընթացող WorldFood Moscow 2017 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնող տաղավարը լավագույնն է ճանաչվել։ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ երկրի սննդարդյունաբերության ոլորտը մոսկովյան էքսպոյին ներկայացնում են 16 հայկական ընկերություններ։ WorldFood Moscow 2017-ի կազմակերպիչները մրցանակը Հայաստանի զարգացման հիմնադրամի Մարքեթինգի թիմի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Բալայանին են հանձնել այն ժամանակ, երբ Հայաստանի տաղավարում միջազգային գնորդների ու մատակարարների համար կազմակերպվել էր համտես։ Ընտրությունը կատարվել է փորձագիտական հանձնաժողովի ու այցելուների կողմից։ «Սա գնահատում եմ որպես մեր թիմի՝ մարքեթինգային լավ արդյունք եւ, հետեւաբար, էքսպոյի մասնակից ընկերություններից ակնկալում եմ ավելի հաջող բանակցություններ ու արտահանման ավելի մեծածավալ պատվերների պայմանագրեր»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։Նախորդ ցուցահանդեսից հայկական արտադրողները վերադարձել են շուրջ 570 մլն դրամի արտահանման 12 պայմանագրերով։ Tweet Դիտում՝ 9969