Հոկտեմբերի 1-ից երաշխավորի շահերը պաշտպանող նոր կարգ կգործի

12.09.2017 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #երաշխավոր
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն օգոստոսի 4-ի որոշմամբ ներդրել է երաշխավոր անձանց շահերը պաշտպանող մի շարք նոր կանոններ:


«Ելնելով երաշխավոր հանդիսացող անձանց շահերը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչպես նաեւ հանրությունից ստացվող ազդակներից այն մասին, որ վարկատու կազմակերպությունները, նախքան երաշխավորության պայմանագրի կնքումը, երաշխավորներին որոշ դեպքերում չեն բացահայտում հնարավոր ռիսկերը, պայմանագրի գործողության ընթացքում իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանել է մի շարք պահանջներ, որոնք կսկսեն գործել 2017թ. հոկտեմբերի 1-ից»,- ասված է հաղորդագրությունում:

Մասնավորապես.

- Երաշխավորները պայմանագիր կնքելուց առաջ կտեղեկացվեն, որ եթե վարկ վերցնողը չկատարի իր պարտավորությունները, ապա իրենք վճարելու են տույժեր, վատանալու է իրենց վարկային պատմությունն ու զրկվելու են իրենց գույքից,
- Այսուհետ երաշխավորին կտրամադրվեն պայմանագրի եւ վարկի մարման ժամանակացույցի օրինակներ,
- Այսուհետ երաշխավորը 7 օր առաջ կծանուցվի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
- Վարկատու կազմակերպությունների եւ երաշխավորի հաղորդակցումը   կիրականացվի երաշխավորի կողմից ընտրված եղանակով (փոստ, էլեկտրոնային փոստ եւ այլն),
- Երաշխավորը ցանկացած ժամանակ կարող է վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
- Վարկառուի՝ մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ կազմակերպությունը պարտավոր է երաշխավորին ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին,
- Այն դեպքում, երբ տեղի է ունենում վարկի մարման ուշացում, վարկատու կազմակերպությունն այդ մասին ամենաուշը մեկ օր հետո կտեղեկացնի երաշխավորին,
- Կազմակերպությունը երաշխավորին կծանուցի նաեւ երաշխավորության եւ երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի պայմանների էական փոփոխությունների մասին՝ դրանց ուժի մեջ մտնելուց յոթ օր առաջ,
- Երաշխավորին կտրամադրվի առնվազն 7 օր, երբ վարկատու կազմակերպությունը պահանջի, որ նա կատարի իր պարտավորությունները:
Դիտում՝ 16352
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW