“ԱրմենՏել” ընկերությունը ներկայացրեց “կապը վառ մանկական գույներով” ցուցահանդեսը

01.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 1 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Վիմպելկոմ” (“Բիլայն” ապրանքանիշ) խմբի մեջ մտնող “ԱրմենՏել” ընկերությունն այսօր Հայաստանի Մանկական արվեստի թանգարանում ներկայացրեց երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված “Կապը վառ մանկական գույներով” ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ցուցահանդեսում ներկայացված գործերի հեղինակները` 6-ից 14 տարեկան երեխաները, որոնք ուսանում են Կերպարվեստի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջում, պատկերել են կապի, հեռահաղորդակցության, ինտերնետի, սովորական եւ բջջային հեռախոսների իրենց պատկերացումները` օգտագործելով “ԱրմենՏելին” եւ “Բիլայնին” հատուկ գույները` կարմիրը եւ սեւ-դեղին գծերը:

Ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 50 աշխատանքներ:

Հանդես գալով ցուցահանդեսի բացմանը, “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն ասաց.

“Վիմպելկոմ” խմբում գիտեն, որ Հայաստանում երեխաներին միշտ վերաբերվել են յուրահատուկ ջերմությամբ եւ ուշադրությամբ: Այս թանգարանը, որ բացվել է հեռավոր 1970 թվականին` դառնալով առաջինն աշխարհուն, այդ վերաբերմունքի լավագույն ապացույցն է: Անկեղծ ասած, ես զարմացած եմ, թե որքան լավ են երեխաներն ըմբռնել այն մտքերը, որոնք մենք առաջարկել էինք պատկերել”:

“ԱրմենՏել” ընկերությունը ստուդիա-քոլեջին նվիրեց ներկերի, կտավների, վրձինների, մատիտների եւ այլ նյութերի մեծ հավաքածու:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6155
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW