Հայէկոնոմբանկ. Մեծապես կարեւորում ենք միջազգային գործակցությունը

08.09.2017 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Աստղիկ Մանրիկյան
Հայէկոնոմբանկը երրորդ տարին անընդմեջ արժանացել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակին:

Ինչպես հայտնել են բանկում, մրցանակը շնորհվել է Սինգապուրում՝ Առեւտրի խթանման ծրագրի շրջանակում օրերս ԱԶԲ-ի կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:

Հայէկոնոմբանկի միջազգային եւ զարգացման գծով գործադիր տնօրենի տեղակալ Աստղիկ Մանրիկյանը նշել է, որ «բանկը ստեղծման օրվանից մեծապես կարեւորել է իր զարգացման ճանապարհին միջազգային ֆինանսական կառույցների ակտիվ դերն ու աջակցությունը եւ իր ռազմավարության հորիզոնում է պահել նմանատիպ ինստիտուտների կողմից իրականացվող տարատեսակ ծրագրերին մասնակցությունը՝ ձեւավորելով գործակցության համարժեք փորձ եւ հմտություն»:

«Բանկի միջազգային ոլորտն ամենազգայուն եւ ամենօրյա հետեւողականություն պահանջող ոլորտներից է, եւ ժամանակին համընթաց քայլելու համար մենք խորապես գնահատում ենք ինչպես առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցների, այնպես էլ նորագույն տեխնոլոգիաները ներկայացնող հեղինակավոր ընկերությունների հետ ամուր գործակցությունը»,- նշել է նա:

Նրա փոխանցմամբ՝ ինչպես եւ նախորդող տարիներին, այս տարվա առաջին իսկ եռամսյակից բանկն ակտիվորեն ներգրավված է եղել տարբեր միջազգային կառույցների հետ երկխոսություններում, որի արդյունքները կներկայացնեն մոտ ապագայում:

Աստղիկ Մանրիկյանը ներկայացրել է նաեւ բանկի առաջիկա անելիքները: Մասնավորապես, մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել մի շարք կարեւոր նախագծեր, ինչպիսիք են Mobile Banking ծառայությունը, Internet Banking-ի նոր թարմացված տարբերակը, CashBack ծառայության համալրված ցանկը՝ ավտոմատացման նոր լուծումներով եւ մի շարք նոր տեղական ու միջազգային վճարային համակարգերի ինտեգրման գործընթացները:

«Շատ շուտով կավարտենք «Ապագայի բանկ» նախագիծը՝ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի վրա բացելով գերժամանակակից, հասարակության պահանջներին բավարարող սարքավորումներով հագեցած եւ շուրջօրյա ավտոմատ սպասարկման հնարավորությամբ «Նանո» մասնաճյուղը:

Մեր առաջիկա ծրագրերից անմասն չեն մնա նաեւ բանկի ռիսկերի կառավարման կանխարգելիչ միջոցառումների, ներքին հսկողության պահանջների կատարման եւ բարելավման, ինչպես նաեւ կորպորատիվ կառավարման զարգացման եւ բանկի անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացմանը միտված՝ մեզ համար անչափ կարեւոր քայլերը»,- եզրափակել է Աստղիկ Մանրիկյանը:
Դիտում՝ 7370
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW