«Կամուրջ» ՈՒՎԿ-ն գյուղատնտեսական/բիզնես նոր վարկատեսակ է ներդրել

08.09.2017 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամուրջ» ՈՒՎԿ #վարկատեսակ
«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ներդրել է ձեռնարկատիրական/գյուղատնտեսական «Շտապ» վարկատեսակը եւ բարելավել գործող բիզնես եւ գյուղատնտեսական միկրովարկերի պայմանները:

Կազմակերպությունում նշել են, որ նոր վարկատեսակը հնարավորություն է տալիս հաճախորդներին 2 ժամում ստանալ մինչեւ 500 000 դրամի կամ $1000-ի չափով վարկ գյուղատնտեսական եւ բիզնես նպատակների համար, առանց գրավադրման եւ առանց երաշխավորի:

««Շտապ» վարկատեսակի առավելություններից է նաեւ այն հանգամանքը, որ ընկերության գործող եւ նախկինում «Կամուրջ»-ի հաճախորդ հանդիսացող անձանց այն տրամադրվելու է ավելի մատչելի տոկոսադրույքով:

Գործող՝ մինչեւ 3 000 000 դրամ կամ $6000 բիզնես եւ գյուղատնտեսական վարկատեսակների պայմանները բարելավվել են. իջեցվել է վարկի տոկոսադրույքը՝ այսուհետ հաճախորդներին հնարավորություն տալով վարկավորվել թե՛ գյուղատնտեսական, թե՛ բիզնես նպատակների համար սկսած 15% տարեկան տոկոսադրույքից՝ առանց ամսական սպասարկման վճարի գանձման: Ընդ որում, գյուղատնտեսական նպատակով վարկավորման դեպքում 36 ամսվա ընթացքում նշված վարկատեսակը նախատեսում է մինչեւ 27 ամիս արտոնյալ ժամկետ, որը թույլ կտա հաճախորդներին վարկի գումարի մարումներն իրականացնել անհատական ժամանակացույցով՝ հարմարեցված գյուղատնտեսության սեզոնայնությանը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 10941
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW