Հայկական ալկոհոլը կփորձի իր կայուն տեղը գտնել չինական շուկայում

05.09.2017 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Ավակ Ավակյան #Զարուհի Մուրադյան #Prօwine China
Հայաստանի զարգացման եւ Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամները միջազգային շուկաներում համատեղ կխթանեն տեղական արտադրության գինիների ու կոնյակի ճանաչելիությունը։

Համապատասխան պայմանագիրն այսօր ստորագրել են հիմնադիրների գործադիր տնօրեններ Արմեն Ավակ Ավակյանն ու Զարուհի Մուրադյանը։

Որպես առաջին գործնական քայլ՝ երկու հիմնադրամները միասին կազմակերպում են հայկական արտադրողների մասնակցությունը նոյեմբերի 14-16-ը Չինաստանի Շանհայ քաղաքում Prօwine China 2017 ցուցահանդեսին։

Վերջինս ոլորտի միջազգային ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում է 650 ընկերություն 37 երկրից. սպասվում է 12 000-ից ավելի ներկրողների, դիստրիբյուտորների եւ մեծածախ գնորդների այցելություն։

Prօwine China 2017-ին միասնական տաղավարով Հայաստանի ալկոհոլային խմիչքների ոլորտը ներկայացնելու են գինու, կոնյակի ու սպիրտային խմիչքների 15 արտադրող։ Հայկական ընկերությունների մասնակցությունը համաֆինանսավորվում է պետական աջակցության շրջանակում։

Հայաստանի զարգացման հիմնադրամում նշել են, որ գինու նախորդ միջազգային ցուցահանդեսների ընթացքում իրենց աջակցությամբ ձեռք բերված պայմանագրերով հայկական խմիչքներն արդեն արտահանվում են Նիդեռլանդներ, Բելգիա, Անգլիա, Գերմանիա եւ այլ երկրներ։

Իսկ անցած տարի Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ՝ միջազգային հեղինակավոր Mundus Vini 20th Grand International Wine Awards մրցանակաբաշխությանը հայկական գինեգործական ընկերությունների կողմից ներկայացված արտադրանքն արժանացել է 10 ոսկե եւ 13 արծաթե մեդալի եւ արտահանման նոր շուկաներ գտել:

«Հայաստանի զարգացման հիմնադրամը միջազգային ցուցահանդեսներում հայկական արտադրանքի առաջմղման արդյունավետ փորձ ունի։ Յուրաքանչյուր էքսպոյից մեր պատվիրակություններն արտահանման պատվերներով են վերադառնում։ Prօwine China-ից բացի, իմ թիմը պատրաստ է հետագայում նույնպես իր փորձը ներդրնել՝ գործընկեր հիմնադրամների հետ տեղական արտադրանքը միջազգային գնորդներին ու մատակարարներին լավագույնս ներկայացնելու համար»,- նշել է Արմեն Ավակ Ավակյանը։

«Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամն իր գործունեության կարճ ընթացքում արդեն հասցրել է տարբեր միջազգային ցուցահանդեսների միջոցով նշանակալի արդյունքների հասնել հայկական գինիների ճանաչելիությունն ու պահանջարկը միջազգային շուկայում բարձրացնելու գործում: Վստահ եմ՝ այս համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի ոլորտի զարգացման եւ արտահանման խթանման համար»,- ասել է Զարուհի Մուրադյանը։
Դիտում՝ 12344
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW