2%-անոց վարկեր` hակակարկտային ցանցերի ներդրման համար

31.08.2017 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #կառավարության նիստ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին:

2018թ. մեկնարկող ծրագրի հիմնական նպատակը տնտեսվարողներին մատչելի վարկերի տրամադրման միջոցով կարկտապաշտպան ցանցերի ներդրումն է, պտղատու եւ խաղողի այգիների՝ կարկուտից արդյունավետ պաշտպանությունը, տնտեսավարողների եկամուտների պահպանումն ու այգեգործության արդյունավետության բարձրացումը:

Գյուղացիական տնտեսություններին վարկերը կտրամադրվեն 2% տարեկան տոկոսադրույքով եւ 7 տարի ժամկետով: Ծրագրի շրջանակում 2018թ. վարկավորման սուբսիդավորմանը նախատեսվում է ուղղել շուրջ 700 մլն դրամ:

«Ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ  տարեկան շուրջ 1350 հա խաղողի եւ պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման համար, հանրապետության այգիների շուրջ 2,4%-ը կպատվի կարկտապաշտպան ցանցաշերտերով: Հակակարկտային ցանցեր կիրառած տնտեսավարողների մոտ գրեթե կբացառվի կարկուտի ռիսկը, կբարելավվի բերքի որակը, կավելանան տնտեսավարողների եկամուտները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը: Նախադրյալներ կստեղծվեն ընդլայնված ծավալներով ծրագրի իրականացման եւ այլ տնտեսություններում տվյալ տեխնոլոգիայի ներդրման համար»,- նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Դիտում՝ 4175

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW