UMAF-ի եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բարեգործական ծրագիրը՝ Շիրակում

31.08.2017 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #UMAF
Ֆրանսահայ բժիշկների միությունը (UMAF) Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ Շիրակի մարզում իրականացրել է «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական առողջապահական ծրագիրը։

Ինչպես հայտնել են բանկում, այս տարի UMAF-ի բժիշկներն իրենց գործունեությունը ծավալեցին Շիրակի մարզի 32 համայնքներում: Ծրագրի առաջին փուլի շրջանակում հետազոտվել է շուրջ 6000 երեխա, 450-ի մոտ տեսողության խնդիրներ են հայտնաբերվել։

«Մենք արդեն 15 տարի է գալիս ենք Հայաստան եւ իրականացնում «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը։ Մեզ հետ Հայաստան բերված սարքավորումները տրամադրել է մեր ճապոնական գործընկեր կազմակերպությունը, ապակիները, շրջանակները ֆրանսահայ համայնքի հանգանակությամբ ենք գնել: Բայց ամենակարեւորը՝ վերջին երկու տարիներին մեր բարեգործական ծրագրին հայաստանյան ընկերություններ են աջակցում: Շատ ուրախ ենք, որ Ակբա-ն օգնում է մեզ, եւ Հայաստանում մեր առաջին հովանավորն է ու երկար տարիների ընկերը։

Մեզ համար շատ կարեւոր է, որ հենց հայաստանյան կազմակերպություններն աջակցեն այս ծրագրերին, քանի որ մենք չենք ցանկանում գալ եւ ասել, որ ամեն ինչ գիտենք, միայնակ կարող ենք արդյունավետ ծրագիր իրականացնել՝ մենք Հայաստանի հայերի օգնության կարիքն ունենք»,- ասել է Հայաստան ժամանած UMAF-ի 9 հոգուց բաղկացած խմբի ղեկավար Լեւոն Արթինյանը:

Նրա գլխավորած խումբը Հայաստանում տարեկան միջինը 500 ակնոց է տրամադրում ոչ միայն մանուկներին, այլեւ տարեցներին:

Դիտում՝ 3254
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW