ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է հիփոթեքային վարկավորման պայմանները:Այսուհետ բանկում կարելի է ձեւակերպել անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցապատման/վերանորոգման նպատակներով մինչեւ 25 մլն դրամ գումարի չափով հիփոթեքային վարկ՝ իջեցված տոկոսադրույքով: Մասնավորապես, անշարժ գույքի ձեռքբերման դեպքում տարեկան տոկոսադրույքը սկսվում է 11.5%-ից, կառուցապատման/վերանորոգման դեպքում՝ 12.5%-ից:Ինչպես հայտնել են բանկում, հիփոթեքային վարկը տրամադրվում է Հայաստանի քաղաքացիներին եւ ՀՀ ռեզիդենտներին։ Վարկառուն վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարին լրացած, իսկ վարկի մարման պահին նրա տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը: «ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ։ Վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է նվազագույն ժամկետներում՝ 2 աշխատանքային օրում»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում տեղեկացրել են, որ տրամադրում են հիփոթեքային վարկեր նաեւ «Բնակարան երիտասարդներին» ծրագրով, որի շրջանակում Հայաստանի մարզերի հաճախորդների համար տոկոսադրույքը սկսվում է 5%-ից, իսկ Երեւան քաղաքի հաճախորդների համար՝ 7%-ից: Tweet Դիտում՝ 15463