ԱՄՆ դեսպան. «Շատ դրական ազդակներ կան՝ կապված ՊԵԿ-ի աշխատանքի հետ»

25.08.2017 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռիչարդ Միլս #Կարեն Կարապետյան
Միացյալ Նահանգները պատրաստ են շարունակել իրենց աջակցությունը՝ գործարար դաշտի հետագա բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնություններին:

Այս մասին այսօր ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կայացած հանդիպմանը:

«Ես ջերմորեն ողջունում եմ կոռուպցիայի դեմ պայքարին եւ բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված Ձեր ջանքերը, որոնք հանգեցրել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ընկերությունների ու ներդրողների հետաքրքրության մեծացմանը: Մենք շարունակում ենք դիտարկել ուղիներ, որոնցով կարող ենք աջակցել Ձեր ջանքերին եւ խորացնել երկկողմ առեւտուրն ու ներդրումները. մենք ջանում ենք գտնել դա անելու լավագույն ուղիները, այդ թվում՝ Հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ամենաարդյունավետ ուղին»,- նշել է դեսպանը :

Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից վերջին շրջանում շատ դրական ազդակներ է ստացել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև ՊԵԿ-ի գործունեությանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաճելի է կառավարության կողմից իրականացվող քայլերի մասին նման կարծիք լսել։

«Սակայն այս ուղղություններով դեռեւս շատ անելիքներ ունենք եւ բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ: Ունենք վճռականություն՝ գործարար միջավայրը բարելավելու, կոռուպցիայի դեմ պայքարելու հարցերում, քանի որ այդ ամենը պարզապես անհրաժեշտություն է տնտեսության զարգացման համար»,- ընդգծել է վարչապետը:
Դիտում՝ 3810
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW