Շուրջ 1,5 մլրդ դրամ եկամտային հարկ ուղղվել է հիփոթեքի տոկոսի մարմանը
25.08.2017 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://creditprofy.com

«ՀՀ պետական բյուջեից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները տարեցտարի աճում են»,- նշել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության հարկային հաշվանցումների եւ վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը:
Համեմատության համար նա նշել է, որ 2016թ. համադրելի ժամանակահատվածում ֆիզիկական անձանց վերադարձվել էր շուրջ 900 մլն դրամ գումար, հետեւաբար՝ այս տարի աճը կազմել է մոտ 70%:
Արման Միրզոյանի խոսքով՝ աստիճանաբար աճում է նաեւ օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը:
ՊԵԿ-ում հիշեցրել են, որ 2014թ. նոյեմբերին «Եկամտային հարկի մասին» օրենքը լրացվել էր 8.2 հոդվածով, համաձայն որի՝ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարանի ձեռք բերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով ստացված եւ փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով:
Գործընթացի մեկնարկից մինչեւ այսօր պետբյուջեից վերադարձվել է 3,2 մլրդ դրամի եկամտային հարկի գումար:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: