ԵԱՏՄ արտահանման գործակալությունները կհամագործակցեն

25.08.2017 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #արտահանում
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտահանման վարկավորման գործակալությունների ղեկավարներն Աստանայում ստորագրել են համագործակցության հուշագիր:

Ինչպես հայտնում է Exportcenter.ru կայքը, հուշագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի (Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն- խմբ.) , Ղազախստանի եւ Բելառուսի ազգային գործակալությունների միջեւ՝ «Եվրասիական շաբաթ» ֆորումի շրջանակում:

Փաստաթուղթը կոչված է սահմանելու գործակալությունների միջեւ փոխհարաբերությունների հիմքերը, ինչպես նաեւ ամրագրելու այն կարեւոր սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվելու է հետագա գործակցությունը:

Կողմերը քննարկել են  գործակալությունների դերն արտահանման աջակցության պետական համակարգում ինչպես միության տարածքում, այնպես էլ երրորդ երկրների շուկաներում:

Բացի այդ, նախանշվել է ազգային գործակալությունների փոխգործակցության նպատակով առանձին հարթակի ստեղծման հեռանկարը:
Դիտում՝ 14821

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW