Օտարերկրացին կուտակային միջոցները կարող է ստանալ մինչ թոշակի անցնելը

24.08.2017 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Նորք» #կուտակային կենսաթոշակային ֆոնդ
Հայաստանում աշխատող օտարերկրացի քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային միջոցները նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը:

Ինչպես տեղեկացնում են «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական եւ իրազեկման կենտրոնից, դրա համար օտարերկրացին պետք է ներկայացնի դիմում եւ փոխանցի Հայաստանում իր կուտակած կենսաթոշակային միջոցներն օտարերկրյա պետությունում իր անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին:

Մասնավորապես, օտարերկրյա քաղաքացին կամ նրա կողմից լիազորված անձը նախ դիմում է ներկայացնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումից առաջացած միջոցները համապատասխան օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու համար պայմանների առկայությունը հավաստող տեղեկանք ստանալու նպատակով:

Նախարարությունն ուսումնասիրում է դիմումը եւ կից ներկայացված փաստաթղթերը եւ, խնդիրներ չհայտնաբերելով, 10 աշխատանքային օրվա ընթացքում  տրամադրում հավաստող տեղեկանքը մասնակցին կամ նրա լիազոր անձին եւ մասնակիցների ռեեստրը վարողին:

Հավաստող տեղեկանքը ստանալուց հետո մասնակիցը Կենտրոնական դեպոզիտարիա է ներկայացնում իր կենսաթոշակային միջոցներն օտարերկրյա պետությունում գործող իր կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու վերաբերյալ սահմանված դիմումը:

Կենտրոնական դեպոզիտարիան, որը կուտակային համակարգի մասնակիցների ռեեստրը վարողն է, 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների փոխանցումը նրա ներկայացրած բանկային հաշվին:


Դիտում՝ 3211

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW