Հայաստանի բնակիչներն ամառային ամիսներին զվարճանքների վրա ծախսել են 10%-ով ավել, քան անցած տարի: Ընդ որում, վճարումների քանակն ավելացել է 2,7 անգամ, իսկ չեքի միջին արժեքը՝ 8650 դրամից նվազել է մինչեւ 3585 դրամ:Яндекс.Деньги-ի վերլուծաբաններն այս եզրահանգմանն են եղել՝ ուսումնասիրելով զվարճանքների վրա հայաստանցիների ծախսերի փոփոխությունը նախորդ ամառվա համեմատ:Ուսումնասիրության համաձայն՝ զգալիորեն ավելացել է կինոթատրոնների պահանջարկը. օգտատերերն այս ամառ կինոթատրոններում 2,5 անգամ ավելի շատ են ծախսել, քան անցած տարի: Տոմսերի դիմաց վճարումներն էլ ավելացել են 5 անգամ: 04.08.2017 | 12:17 Яндекс.Деньги. Հայաստանցիներն էլեկտրոնային գիրքը գերադասում են թղթայինից «Մինչդեռ հայաստանցիները սկսել են խնայել բարերի եւ գիշերային ակումբների վրա. նրանց ծախսերն այս վայրերում 55%-ով ավելի քիչ են եղել, քան 2016-ի ամռանը: Կրճատվել է նաեւ չեքի միջին արժեքը՝ 8780 դրամից հասնելով 2638 դրամի»,- ասված է հաղորդագրությունում:Ուսումնասիրության մեջ հաշվի են առնվել հունիսի 1-ից օգոստոսի 10- ը Հայաստանի բնակիչների վճարումները Яндекс.Касса-ի եւ Яндекс.Деньги-ի քարտերի միջոցով: Tweet Դիտում՝ 15272