Թուրքիան մտադիր է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ մաքսային համաձայնագիր ստորագրել:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին՝ Իզմիրի միջազգային ցուցահանդեսում շրջանակում ելույթի ժամանակ:«Մենք առաջարկում ենք, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի Եվրասիական տնտեսական միության հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու շուրջ: Չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը՝ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ էլ այլ գործընկերություն հաստատել»,- ասել է թուրք նախարարը:«Համագործակցության շատ ոլորտներ կան՝ նավթաքիմիական արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն, որոնք զարգացման մեզ ներուժ ունեն: Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը մեր համագործակցությունը նոր մակարդակի կբարձրացնի: Այս համաձայնագիրը կներառի նաեւ նոր ներդրումներ»,- հավելել է Նիհաթ Զեյբեկչին: Tweet Դիտում՝ 11628