Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) վերադարձվել է շուրջ 277 մլն դրամ:ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այս ցուցանիշն ավելի քան 100 մլն դրամով կամ շուրջ 57%-ով գերազանցում է 2016թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Tax free հաշիվներով վերադարձված գումարների աճը հիմնականում պայմանավորված է տարեսկզբին ԱԱՀ-ի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի շեմի կրկնակի նվազեցմամբ»,- նշել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության հարկային հաշվանցումների եւ վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը:Նա հիշեցրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2017թ. հունվարի 1-ից օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ԱԱՀ-ն) շեմը 100 000 դրամի փոխարեն սահմանվել է 50 000 դրամ: Արման Միրզոյանի խոսքով՝ վերադարձված գումարների աճին նպաստել է նաեւ ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճը:Ի դեպ, Tax free համակարգի ներդրման ժամանակահատվածից՝ 2014-ից մինչ օրս արտոնությունից օգտվողներին է վերադարձվել ավելի քան 1,245 մլրդ դրամ գումար: Հայաստանում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվում մեր երկրից մեկնելիս՝ օդանավակայաններում եւ սահմանային մյուս անցակետերում: Tweet Դիտում՝ 3894