Ադրբեջանն ու Վրաստանը կարող են ստեղծել ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային շուկա

21.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի եւ Վրաստանի Ազգային բանկերը քննարկում են երկու երկրների ֆինանսական շուկաների ինտեգրման հեռանկարները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Տրենդին, Ադրբեջանի Ազգային բանկի վարչության փոխնախագահ Ռուֆատ Ասլանլին ասել է, որ “երկու երկրների ֆինանսական շուկաների ինտեգրումը թույլ կտա բարձրաձնել իրացվելիությունը, մասնավորապես` արժեթղթերի ոլորտում, ինչպես նաեւ կնպաստի ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային շուկայի կազմավորմանը”:

“Այդ հարցերի լուծման նպատակով պետք է ընդլայնել փոխադարձ առեւտրային գործարքներում երկու երկրների ազգային դրամի օգտագործման ոլորտները: Այդ նպատակին հասնելու համար հարկավոր է ներդաշնակեցնել երկու երկրների արժույթային օրենսդրությունը, ընդունել համապատասխան նորմատիվ-իրավական ակտեր”,- նշել է ԱԱԲ նախագահի տեղակալը:


Դիտում՝ 9410

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW