Հայաստանի զարգացման հիմնադրամը, արտահանման եւ ներդրումային ծրագրերի առաջմղման նպատակով, Անդրանիկ Այվազյանին նշանակել է Նիդեռլանդների Թագավորությունում հիմնադրամի ներկայացուցիչ:Հիմնադրամում նշել են, որ նախօրեին այս կապակցությամբ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Անդրանիկ Այվազյանը Danone կորպորացիայի ներկայացուցիչն է, տիրապետում է Հայաստանի գործարար հնարավորություններին։Նիդեռլանդներից բացի, Հայաստանի զարգացման հիմնադրամն իր ներկայացուցիչներն ունի Իտալիայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Չեխիայում։ 09.06.2017 | 08:50 Արմեն Ավակ Ավակյան. Հիմնադրամում ավելացնելու եմ բիզնես տրամաբանությունը «Մեր բոլոր ներկայացուցիչների առջեւ հստակ խնդիր ենք դնում նոր ներդրումներ ներգրավել, բացահայտել օտարերկրյա պոտենցիալ ներդրողներին, կապեր հաստատել իրենց երկրներում որոշում կայացնող գործիչների հետ, աջակցել ներդրումային ծրագրերին եւ մեր արտադողների համար նոր շուկաներ գտնել»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։Հիմնադրամը նպատակ ունի մինչեւ տարեվերջ շուրջ 50 ներկայացուցիչ ունենալ տարբեր երկրներում։ Թիրախային երկրներն են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կանադան եւ այլն։ Tweet Դիտում՝ 2860