Ադամանդագործության ոլորտում հայ-ռուսական կապերը կընդլայնվեն

08.08.2017 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադամանդագործություն #Ալռոսա
Մոսկվայում քննարկվել են ոսկեգործության եւ ադամանդագործության ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ինչպես հաղորդում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսեյ Մոիսեեւի հետ հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը եւ Ռուսաստանում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

Կողմերը քննարկել են ալմաստի հումքի մատակարարումների արդյունավետության բարձրացման խնդիրը՝ ինչպես «Ալռոսայից», այնպես էլ «Գոխրանից»։ Հայկական պատվիրակության անդամները ՌԴ ֆինանսների փոխնախարարի ղեկավարած խմբի հետ զրույցում անդրադարձել են նաեւ պետական հարգադրոշման եւ հարգորոշման փոխադարձ ճանաչման հարցերին։

Զրուցակիցները քննարկել են խնդիրների լուծման նորարարական մոտեցումների եւ նոր մեխանիզմների կիրառումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս սեղմ ժամկետներում անցնել գործնական քայլերի։

Գագիկ Մկրտչյանի խոսքով՝ այդ պայմանավորվածությունների իրականացումը կապահովի ոլորտի աճի շարունակականությունը։
Դիտում՝ 2488
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW