Պրոմեթեյ Բանկը, 2017թ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում, հայտարարում է օգոստոս ամսվա ծրագրի մեկնարկը, որը նախատեսում է մրցույթ:«Պատասխանի՛ր 10 հարցի եւ մասնակցի՛ր վարպետության դասի հայկական «Կիլիկիա» առագաստանավի վրա: Վարպետության դասը կմատուցի անձամբ նավի նավապետը, որը կսովորեցնի կապել ծովային հանգույցներ եւ կներկայացնի հայկական ծովագնացության պատմությունը: Իսկ վերջում մասնակիցներին կսպասի հյուրասիրություն նավաստիների ճաշացանկով»,- ասված է հաղորդագրությունում: 25.01.2017 | 10:09 Պրոմեթեյ Բանկը ներկայացրել է սոցիալական ծրագրերի օրացույցը Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պատասխանել հետեւյալ հարցերին՝ 1. Ո՞վ է ամենահայտնի հայ ծովահենը:2. Ո՞ր ժամանակաշրջանի նավերի օրինակով է կառուցվել «Կիլիկիա» առագաստանավը:3. Ո՞վ է իրականացրել առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը:4. Քանի՞ տարի տեւեց «Կիլիկիա» առագաստանավի նավարկությունը, եւ ի՞նչ երթուղիով է այն ընթացել:5. Ո՞րն է նավի ամենակարճ պարանը:6. Կին հայտնի ծովահեն, որը երկար տարիներ ահաբեկել է Լա Մանշով անցնող ֆրանսիական նավերը: Ընդ որում, կինը ծովահեն է դարձել ամուսնու վրեժը լուծելու համար:7. Նշել այն ծովը, որի մեջ ոչ մի գետ չի թափվում:8. Ո՞ր ծովն է ողողում թվով ամենաշատ պետությունների ափերը:9. Ո՞ր նավերն են կոչվում «ուրվական նավեր»:10. Ալեքսանդր Գրինի այդ հայտնի վեպի մեջ նավապետ Արթուր Գրեյն իր օրինակով ցույց է տալիս, որ հրաշքները պետք է իրականացնել սեփական ձեռքերով: Նշել վեպի անունը եւ նավապետ Գրեյի նավի անունը:Հարցերի պատասխաններն անհրաժեշտ է մինչեւ օգոստոսի 13-ը նամակով ուղարկել բանկի ֆեյսբուքյան էջին: 10 հաղթողներն ընտրվելու են հատուկ ծրագրով, ճիշտ պատասխանողների ցանկից՝ պատահականության սկզբունքով: Tweet Դիտում՝ 4373