«Թել-Սել»-ը խաղարկել է առաջին ավտոմեքենան

07.08.2017 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Թել-Սել» #telcell
«Թել-Սել»-ն իր «Հաջողակ վճարող» ակցիայի շրջանակում խաղարկել է առաջին Renault Logan ավտոմեքենան, որի շահողն ընտրվել է վիճակահանությամբ:

Ընկերությունում նշել են, որ մեքենայի հաղթողը հայտնի է դարձել օգոստոսի 4-ին՝ «Թումո»-ի այգում ընկերության 10-ամյակին նվիրված համերգի շրջանակում, որին մասնակցել են Արամ MP3-ն, DJ PILLZ-ը եւ Կարինե Առուստամյան & The Band-ը:

Ավտոմեքենան շահել է Սեդրակ Գրիգորյանը:

Ընկերությունում նշել են, որ վիճակախաղը շարունակվում է. 15 օր պարբերականությամբ խաղարկվելու են տարբեր մրցանակներ, այդ թվում՝ iPhone 7 հեռախոսներ, իսկ դեկտեմբերի 26-ին անցկացվելու է երկրորդ Renault Logan-ը շահողի վիճակահանությունը:
 
Ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցելու համար պետք է գրանցվել www.telcell.am կայքում:
Դիտում՝ 3764

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW