«Կամուրջ» ՈՒՎԿ-ն ոսկու գրավադրմամբ վարկեր է տրամադրում

04.08.2017 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամուրջ» ՈՒՎԿ #վարկատեսակ
«Կամուրջ» վարկային կազմակերպությունը սկսել է ոսկու գրավադրմամբ վարկավորում իրականացնել՝ ներդնելով 2 նոր լոմբարդային վարկատեսակ:

Ինչպես հայտնել են ընկերությունում, վարկատեսակներից մեկը ենթադրում է ոսկու գրավով վարկեր` սկսած 17,7% տարեկան տոկոսադրույքից, մինչեւ 100% վարկ/գրավ հարաբերակցությամբ, իսկ երկրորդ վարկատեսակը՝ վարկավորում առանց վարկի տրամադրման եւ ոսկու գնահատման վճարների գանձման:

Ընկերության տնօրեն Ալեքսանդր Տերյանի խոսքով՝ վարկատեսակի ներդրման համար հիմք է հանդիսացել հաճախորդների շրջանում իրականացված շուկայի վերլուծությունը, որը բացահայտել է, որ առկա է պահանջ նշված վարկատեսակների մասով:

«Համաձայն ընկերության որդեգրած ռազմավարությանը՝ դիվերսիֆիկացնել հաճախորդներին տրամադրած վարկատեսակները, «Կամուրջ»-ը շարունակ ընդլայնում է վարկատեսակների ուղղվածությունը, եւ պլանավորում մինչեւ տարվա վերջ ներդնել այլ վարկատեսակներ նույնպես, որոնք ունեն պահանջարկ շուկայում: Վստահ եմ, որ այս  նոր վարկատեսակները ձեռք կբերեն հաճախորդների լայն շրջանակ ինչպես գործող, այնպես էլ նոր հաճախորդների շրջանում»,- նշել է Ալեքսանդր Տերյանը:
Դիտում՝ 18941

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW