Raiffeisen International ցանկանում է բանկեր ձեռք բերել Հայաստանում եւ Ղազախստանում
21.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 21 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ավստրիական Raiffeisen International բանկը ցանկանում է բանկեր ձեռք բերել Հայաստանում եւ Ղազախստանում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Reuters-ին, այդ մասին մայիսի 20-ին հայտարարել է բանկի ղեկավար Հերբերտ Ստեպիչը, հանդես գալով Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի բաժնետերերի ամենամյա հանդիպմանը Կազանում:
“Երբ մենք արժանի նպատակներ ունենանք Ղազախստանում եւ Հայաստանում, հնարավոր է, որ ձեռք բերում իրականացնենք: Մեր համար կարեւորագույն պայման է երկրի քաղաքական իրավիճակը: Մենք ներկայացված կլինենք այնտեղ, որտեղ մեզ բարեհաճորեն են կվերաբերվեն կառավարությունն ու նախագահը”,- ասել է Ստեպիչը:
Raiffeisen-ը խոշորագույն արտասահմանյան վարկային հաստատությունն է Ռուսաստանում, որտեղ նրան են պատկանում միավորման գործընթացում գտնվող “Ռայֆֆայզենբանկ Ավստրիան” եւ “Իմպէքսբանկը”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ “Իմպէքսբանկին” է պատկանում հայկական “Առէկսիմբանկի” բաժնետոմսերի 19.91%-ը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: