Հայբիզնեսբանկն ու Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի շրջանակում ստորագրել են համագործակցության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ Հայբիզնեսբանկը ծրագրի ընթացքում շահառուներին ժամանակին եւ պատշաճ կարգով գումարը փոխանցող օղակ կհանդիսանա:Ինչպես հայտնել են բանկում, ծրագրի նպատակն է կովկասյան էկոտարածաշրջանում բնության հատուկ պահպանվող տարածքների, արոտավայրերի, վայրի կենդանիների ապրելավայրերի ու անտառի կայուն կառավարումը, ինչպես նաեւ էկո, ագրո եւ գինու զբոսաշրջության քաջալերումը:Հայբիզնեսբանկը ծրագրի նախաձեռնողների կողմից ընտրվել է որպես գործընկեր՝ առաջարկելով ծառայությունների լավագույն պայմաններն ու սակագները:Բանկի եւ ծրագրի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարին Վայքում:Կողմերի համագործակցությունն ուղղված է ՀՀ էկոտարածաշրջանների եւ այդ տարածքներին բնորոշ կենդանատեսակների պահպանմանն ու անտառների կառավարմանը, Վայոց Ձորի մարզում բնապահպանական ծրագրի իրականացմանը:«Հայբիզնեսբանկը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, իր գործով փորձում է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը, մասնավորապես՝ համագործակցելով Հայաստանի տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների հետ` վարկավորելով եւ որակյալ բանկային ծառայություններ մատուցելով նրանց»,- ընդգծել են բանկում: Tweet Դիտում՝ 3420