Վերաբացվել է Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղը
27.07.2017 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ


Բանկում նշել են, որ այս մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել ունիվերսալ բանկային ծառայությունների փաթեթից՝ ավանդ, վարկ, արտարժույթի փոխանակում, տեղական եւ միջազգային փոխանցումներ եւ այլն: Մասնաճյուղի տարածքում տեղակայվել են բանկոմատ եւ վճարային տերմինալ:
«Զուգահեռաբար, մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ, հաշվի առնելով տարածաշրջանում գյուղվարկավորման նկատմամբ առկա պահանջարկը, մշակվել եւ «Մեծամոր» մասնաճյուղի հաճախորդներին են առաջարկվում ճկուն արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ գյուղվարկեր՝ մրցունակ պայմաններով: Վարկավորման առավելագույն գումարը 20 մլն դրամն է կամ դրան համարժեք արտարժույթը: Մարման ժամկետը մինչեւ 60 ամիս է, իսկ տարեկան տոկոսադրույքը, կախված արժույթից, սկսվում է 8-12 տոկոս տարեկան դրույքաչափից»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկը նաեւ տեղեկացնում է, որ մասնաճյուղերի ցանցի ընդլայնման ու տարածքների բարեկարգման աշխատանքները լինելու են շարունակական: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է Երեւանում ու մարզերում գործող մի քանի մասնաճյուղի վերանորոգում եւ արդիականացում, ինչպես նաեւ նոր մասնաճյուղերի գործարկում:
Ներկայում Երեւանում եւ մարզերում գործում է Կոնվերս Բանկի 34 մասնաճյուղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: