Ադրբեջանի ԱԲ-ն գնահատում է բանկերում կորպարատիվ կառավարման չափանիշների ներդրման մակարդակը

16.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի Ազգային Բանկն (ԱԱԲ) երկրում գործող բոլոր առեւտրային բանկերին ուղարկել է հարցաշար, որը վերաբերում է կորպորատիվ կառավարման չափանիշների ներդման գնահատմանը:

Ինչպես հաղորդել են Տրենդին ԱԱԲ-ում, ընդհանուր առմամբ հաստատված են կորպորատիվ կառավարման վեց չափանիշներ. IT-ի, ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման, ֆինանսական կառավարման եւ հաշվետվության, կառույցի ռազմավարական ծրագրավորման եւ կազմակերպչական կառուցվածքի, մարդկային ռեսուրսների:

Բանկերին ուղարկված հարցաշարը վերաբերում է թվարկված չափանիշներից երկուսին:

Կորպորատիվ կառավարման չափանիշների ներդրումն Ադրբեջանում դարձել է պարտադիր “Բանկերի մասին” նոր օրենքի ընդունումից հետո:

Դիտում՝ 9619

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW