Երեւանն ԱՄՆ մեծ ներդրումների համար «հատուկ ռեժիմներ կսահմանի»

21.07.2017 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #Դանիել Մուլանի
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ասել է, որ ԱՄՆ-ից մեծ ներդրումային ծրագրերի դեպքում կառավարությունը պատրաստ է «հատուկ բարենպաստ ռեժիմներ» քննարկել:

Այս մասին նախարարն ասել է Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլլանիի հետ հանդիպմանը:

«Մենք մեծ ճանապարհ ունենք անցնելու, որովհետեւ այն ներուժը, որ կա մեր երկրների տնտեսական հարաբերություններում, ամբողջովին իրացված չէ, եւ մենք հակված ենք, որպեսզի ավելի ինտենսիվ իրար հետ աշխատենք: Մենք շատ շահագրգռված ենք, որպեսզի ամերիկյան ներդրումներ լինեն Հայաստանում, եւ պատրաստ ենք մեծ ներդրումային ծրագրերի համար քննարկել հատուկ բարենպաստ ռեժիմները»,- ընդգծել է Սուրեն Կարայանը:

Նախարարը նաեւ պատրաստակամություն է հայտնել ՀՀ եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) շրջանակում ակտիվ քննարկումներ ունենալ հատկապես այն հարցերի շուրջ, որոնցով հետաքրքրված են ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները, եւ տալ այնպիսի լուծումներ, որ ԱՄՆ բիզնեսի համար ավելի հեշտ լինի մուտքը Հայաստան:   

«Մենք անչափ կարեւորում ենք Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները: Ես եւ իմ թիմը ժամանել ենք Հայաստան՝ մեր երկրների միջեւ ստորագրված առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակում դիտարկելու երկկողմ առեւտրի ու ներդրումների ընդլայնման ուղիները, որը երկուստեք շահավետ կլինի մեր տնտեսությունների համար»,- նշել է Դանիել Մուլանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են TIFA-ի շրջանակում տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ  տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության համակարգմամբ աշխատանքային խմբերում ութ ուղղություններով իրականացվող աշխատանքներին եւ քննարկումներին՝ առեւտուր եւ ներդրումներ, առեւտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական եւ բուսասանիտարական հարցեր, մաքսային հարցեր, մտավոր սեփականության իրավունք, բարեփոխումներ աշխատանքի ոլորտում, բնապահպանություն, պետական գնումների ոլորտ եւ այլն:
Դիտում՝ 3894
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW