Արդշինբանկը Visa քարտապաններին գումարային փոխհատուցում է տրամադրում
20.07.2017 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արդշինբանկ

Ինչպես նշել են բանկում, գումարային փոխհատուցում կստանան այն քարտապանները, որոնք առաջինը կհատեն Արդշինբանկի սահմանած անկանխիկ գործարքների նվազագույն քանակային եւ գումարային շեմը:
Մասնավորապես, դասական քարտերի այն 5 քարտապանները, որոնք կիրականացնեն ամսական 6 եւ ավելի անկանխիկ գործարքներ եւ առաջինը կհատեն 100 հազ. դրամի սահմանագիծը, կստանան 50 հազ. դրամ հետվճար անմիջապես իրենց քարտին:

Պրեմիում դասի քարտերի դեպքում սահմանագիծը հատած առաջին 3 քարտապաններին սպասվում է 100% հետվճարի տրամադրում:

«Արդշինբանկը շարունակաբար զարգացնում է իր կողմից առաջարկվող ծառայությունները եւ պայմանները՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջներն ու նախասիրությունները: Մենք հանդես ենք գալիս աննախադեպ առաջարկով՝ ընձեռելով մեր հաճախորդներին բացառիկ հնարավորություն կատարելու անկանխիկ գնումներ եւ յուրաքանչյուր ամիս ստանալու 20 հազ. դրամից մինչեւ 200 հազ. դրամ հետվճար անմիջապես իրենց քարտին: Այս առաջարկի բացառիկությունը կայանում է նաեւ նրանում, որ մեր քարտապանն ինքն է որոշում՝ ինչպես տնօրինել փոխհատաուցված գումարը, ավելին, չի մասնակցում որեւէ մրցանակաբաշխության կամ ակցիայի: Համոզված եմ, որ այս առաջարկը դուր կգա մեր հաճախորդներին եւ կարճ ժամանակ անց նրանցից շատերը բարձր կգնահատեն անկանխիկ գործարքների առավելություններն ու դրական կողմերը»,- նշել է Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: