ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ծառայություն է գործարկում

20.07.2017 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ իր քարտապաններն այսուհետ կկարողանան ստանալ կուտակային կենսաթոշակային հիմնադրամում իրենց հաշիվների մնացորդի մասին քաղվածքներ՝ բանկի բոլոր բանկոմատների միջոցով։

«Այս ծառայության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կստանան ցանկացած հարմար պահի տեղեկանալ, թե որքան գումար ունեն իրենց կենսաթոշակային հաշվին»,- ասված է հաղորդագրությունում:

Քաղվածքը ստանալու համար բանկոմատի գլխավոր էկրանին անհրաժեշտ է ընտրել «Կենսաթոշակային քաղվածք» պատուհանը, այնուհետեւ հաստատել հարցումը, եւ բանկոմատն ավտոմատ կերպով կտպի կենսաթոշակային քաղվածքը, որտեղ արտացոլված կլինեն նաեւ կուտակային կենսաթոշակային հաշվին կատարված վերջին 10 մուտքերը եւ հաշվի ընդհանուր մնացորդը։

Բանկում ընդգծել են, որ այս ծառայությունը թույլ կտա ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին ավելի արդյունավետ կառավարել իրենց կենսաթոշակային հաշվի միջոցները եւ հետեւել հիմնադրամների եկամտաբերությանը։
Դիտում՝ 11826
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW