Երեւան, 15 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏել” բջջային օպերատորն այսօր հայտարարել է պայմանագրային բաժանորդների համար GPRS-փաթեթի (շարժական ինտերնետ) կոմերցոին շահագործման մեկնարկի մասին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԱրմենՏելի” գլխավոր կոմերցիոն տնօրեն Արմեն Սիմոնյանն այսօր Երեւանում ասել է, որ նոր ծառայությունը բաժանորդներին հնրավորություն կտա օգտվել GPRS-ի եւ WAP-ի ծառայություններից Հայաստանում “ԱրմենՏելի” ծածկույթի ցանկացած վայրում: GPRS տվայլների փոխանցման/ստացման 1MB արժեքը կազմում է 90 դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ WAP տվայլների փոխանցման/ստացման 10KB` 30 դրամ (ներառյալ ԱԱՀ): Ամսեկան բաժանորդային վճարը կազմում է 360 դրամ: Արմեն Սիմոնյանը նշել է, որ մոտ ժամանակներս “GPRS-փաթեթը” մատչելի կդառնա նաեւ կանխավճարային համակարգի բաժանորդներին: Այսօր Երեւանում կայացել է “ԱրմենՏելի” եւ նրա առաջին դիստրիբյուտոր` “Մակրո-Երեւան” ընկերության “Արագ սպասարկման կենտրոնի” շնորհանդեսը: “ԱրմենՏելի” հասարակայնության հետ կապերի տնօրեն Հասմիկ Չութիլյանն այսօր հայտնել է, որ նոր կենտրոնը կմատուցի կանխավճարային սակագնային պլանների միացման ծառայություններ, կվաճառի վերալիցքավորման քարտեր եւ այլն: Կենտրոնում նաեւ վաճառվելու են բջջային հեռախոսներ: Հունիսի 1-ից կենտրոնն իրագործելու է հետ կանխավճարային համակարգի բաժանորդների հետ պայմանագրերի կնքում: Մայիսի 15-ից “ԱրմենՏել” բջջային օպերատորը ներկայացրել է “Ամառային գիշերներ” նոր սակագնային պլանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Արմեն Սիմոնյանն այսօր ասել է, որ այս հատուկ առաջարկը կգործի նրանց համար, ով մայիսի 15-ից կակտիվացնի Mini Easy կանխավճարային քարտը: Նա նշել է, որ տվյալ սակագնային պլանի շահագործողները ժամը 24:00-ից մինչեւ 07:59 3 դրամ են վճարելու “ԱրմենՏելի” բբջային ցանցում խոսակցության մեկ րոպեի եւ մեկ SMS հաղորդագրության ուղարկման համար: Նոր սակագնային պլանի մանրամասները ներկայացված են www.armentel.com կայքում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8277