Ամուլսարի հարակից՝ Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան եւ Գորայք համայնքների խորհուրդների ներկայացուցիչները՝ 25 տարբեր մասնագիտությունների մարդիկ, այցելել են Ամուլսարի ծրագրի աշխատանքային ճամբար, ապագա 2 բացահանքերի տարածքում ծանոթացել ծրագրի ենթակառուցվածքների տեղադիրքերին:«Լիդիան Արմենիա»-ի բնապահպանական աշխատանքների ղեկավար Արթուր Պեպանյանը համայնքային խորհուրդներին ներկայացրել է կատարված եւ պլանավորված աշխատանքների վերաբերյալ մանրամասն պրեզենտացիա եւ պատասխանեց խմբի անդամներին հուզող բոլոր հարցերին: Ապագա բացահանքերի տարածքում հյուրերը հնարավորություն են ունեցել հասկանալու հանքի իրական հեռավորությունը բնակելի համայնքից եւ ստացել կենսաբազմազանության եւ ընդհանրապես բնական միջավայրի պաշտպանությանն ուղղված գործողությունների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։Համայնքային խորհուրդները կազմված են հանքավայրի հարակից համայնքների բնակիչներից, որոնք ժամանակ առ ժամանակ հնարավորություն են ստանում այցելել աշխատանքային ճամբար, հանքավայրի տարածք՝ իրենց համայնքների բնակիչներին հուզող կամ հետաքրքրող հարցադրումները հասցնելով «Լիդիան Արմենիա»-ին եւ ստանալով վերջինիս մեկնաբանությունները։ Սա խորհուրդների ներկայացուցիչների առաջին այցն էր բացահանքի տարածք, որտեղ այցելուները կարողացել են սեփական աչքով տեսնել ապագա բացահանքերի տեղադիրքերը եւ կատարվող աշխատանքը, ինչը նրանց կողմից գնահատվել է որպես պատասխանատու, մանրակրկիտ եւ բոլոր տրված խոստումներին համարժեք։Համայնքային խորհուրդներն առաջիկայում շարունակելու են իրենց մշտադիտարկումները՝ ապահովելով կապն ընկերության եւ համայնքների միջեւ։ «Լիդիան Արմենիա»-ն ունի ինֆորմացիոն կենտրոններ Ջերմուկում, Գնդեվազում, Գորայքում եւ Սարավանում, բացի այդ, ընկերության ավելի քան 900 աշխատակիցներից մոտ 400 տեղի բնակիչներ են, որոնք նույնպես ապահովում են սերտ կապը համայնքների եւ ընկերության միջեւ։ Այդուհանդերձ, համայնքային խորհուրդները գնահատվում են որպես կարեւորագույն օղակ՝ ընկերություն-համայնք շփումներն առավել արդյունավետ եւ օբյեկտիվ դարձնելու առումով։ Tweet Դիտում՝ 2415