«Թել-Սել»-ի միջոցով կարելի է բարեգործություն կատարել

17.07.2017 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Թել-Սել» #«Հայաստան» հիմնադրամ
«Թել-Սել» տերմինալների միջոցով տարբեր վճարումներ անելու հետ մեկտեղ կարելի է նաեւ բարեգործությամբ զբաղվել:

Ինչպես հայտնել են «Հայաստան» համահայկական հիմնադրամում, տերմինալների միջոցով կարելի է նվիրատվություն կատարել հիմնադրամին եւ մասնակից դառնալ Հայաստանում եւ Արցախում կատարվող բարեգործական ծրագրերին։

Հուլիսի 12-ից գործող այս նվիրատվությունների համար Telcell-ը միջնորդավճար չի գանձում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվություն կարելի է կատարել մի քանի հպումով՝ ընտրելով տերմինալի ներքեւի աջ անկյունում «Այլ», ապա «Բարեգործական կազմակերպություններ» ֆունկցիաները եւ սեղմելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի լոգոյի վրա։
Դիտում՝ 3725

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW