Լիզինգի ծրագրի շրջանակում 57 գյուղտեխնիկա է տրամադրվել

12.07.2017 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#գյուղտեխնիկա #լիզինգ
Հայաստանի գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում այսօրվա դրությամբ տրամադրվել է 25 տրակտոր եւ 32 այլ գյուղտեխնիկա:

Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարությունում, ներկայում ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ» եւ «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ներն ու «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը:


Նախարարությունում հիշեցրել են, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ եւ այլ գյուղտեխնիկա:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են՝ 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ՝ կախված տեխնիկայի տեսակից:
Դիտում՝ 4520

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW