«Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային նվիրված նամականիշ է թողարկվել

10.07.2017 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայփոստ» #նամականիշ
Այսօրվանից շրջանառության մեջ է դրվել «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային նվիրված մեկ նամականիշ:

Ինչպես հայտնել են «Հայփոստ» ընկերությունում, նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների EUROPA միջազգային համատեղ թողարկման շրջանակում:

Նամականիշի վրա պատկերված է հին հայկական «Ամբերդ» ամրոցը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «բերդ ամպերի մեջ»: Նամականիշի վրա տեղադրված ամրոցի անվանումը հայերենով եւ անգլերենով գրված է միջնադարյան ոճով:  

Նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ»-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Դիտում՝ 15540

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW