Վրաստանում թողարկված պլաստիկ քարտերի քանակը գերազանցել է 1 միլիոնը` տարեսկզբից ավելանալով 163 հազարով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով “Վրաստանի նորությունները”, 2007 թ. առաջին եռամսյակում Վրաստանի ներքին շուկայում պլաստիկ քարտերով կատարվել են 2.9 մլն գործարքներ` 460 մլն լարի ընդհանուր արժեքով: VISA քարտերին բաժին են հասել 335.4 մլն լարի ընդհանուր արժեքով 2.6 մլն գործարքներ, Eurocard/Mastercard քարտերին` 65.2 մլն լարի ընդհանուր արժեքով 255 հազար գործարքներ եւ Georgian Card քարտերով իրականացվել են 19 հազար գործարքներ 5.4 մլն լարի ընդհանուր արժողությամբ: Tweet Դիտում՝ 8309