Հունվար-հունիսին ուղեւորահոսքն աճել է 29,3%-ով

06.07.2017 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զվարթնոց #Շիրակ #ուղեւորահոսք
Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը հունվար-հունիս ամիսներին կազմել է 1 094 007 մարդ, որը 29,3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Հունիսին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 211 252 մարդ՝ 20,5%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:

Հունվար-հունիս ամիսներին, 2016թ. նույն ամիսների համեմատ, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 26,1% աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում տարվա առաջին կիսամյակում բեռնափոխադրումը կազմել է 10 912 տոննա ապրանք, որը 70,4%-ով գերազանցում է 2016թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հունիսին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 7744 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 1558%-ով:

«Շիրակ» օդանավակայանում հունվար-հունիս ամիսներին ուղեւորահոսքը 402,1%-ով աճել է նախորդ տարվա նույն ամիսների համեմատ:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 24,5%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները:
Դիտում՝ 3529
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW