Կենտրոնական բանկը ուժը կորցրած ճանաչեց դրամական փոխանցումներ իրականացնող “Արմենիան Էսպրես” ընկերության լիցենզիան

03.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 3 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 2-ին ուժը կորցրած ճանաչեց դրամական փոխանցումներ իրականացնող “Արմենիան Էքսպրես” ՓԲԸ (Armenian Express) լիցենզիան:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում, “քաղաքացիներին առաջարկում ենք չօգտվել “Արմենիան Էքսպրես” ՓԲԸ ծառայություններից, քանի որ կազմակերպությունը մայիսի 2-ից սկսած այլեւս իրավունք չունի դրամական փոխանցումներ իրականացնել”:

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի տվյալներով, “Արմենիան Էքսպրես” հիմնականում զբաղվում է ԱՄՆ-ից Հայաստան դրամական փոխանցումներով:

Կենտրոնական բանկի խորհուրդը իր նիստում գրանցեց եւ լիցենզավորվեց “Ջի-Էֆ-Սի Ջեներալ Ֆայնենշլ Քրեդիտ Քոմփանի” ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն, “Դեպի տուն” ՍՊԸ-ին տրամադրեց դրամական փոխանցումների “CONTACT” արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7994
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW