Կենտրոնական բանկն անփոփոխ թողեց ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 4.5%

03.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 3 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. մայիսի 2-ին Կենտրոնական բանկի խորհուրդը անփոփոխ թողեց ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 4.5 տոկոս:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում, 2007թ. ապրիլին մարտի նկատմամբ արձանագրվել է 0.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.2%` 1 տոկոսային կետով ցածր լինելով տարեսկզբի նույն ցուցանիշից:

Քննարկելով 2007թ. առաջին եռամսյակում մակրոտնտեսական միջավայրի զարգացումները, ինչպես նաեւ հաշվի առնելով ապրիլին արձանագրված ցածր գնաճի ցուցանիշը` ԿԲ խորհուրդը հաստատեց, որ արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները նախորդ տարվա համեմատ մնում են մեղմ` չնայած նավթամթերքների միջազգային գների ակնկալվածից բարձր մակարդակի պահպանմանը, իսկ համախառն պահանջարկի զարգացումները լրացուցիչ գնաճային ճնշումների վտանգ չեն պարունակում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9109

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW