ԱԶԲ-ն $80 մլն վարկ կտրամադրի ՀԷՑ-ին

03.07.2017 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ #ՀԷՑ
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին (ՀԷՑ) $80 մլն-ի չափով վարկի տրամադրումը:

ԱԶԲ-ն տեղեկացնում է, որ վարկը նպատակ ունի բարելավել Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխումը եւ նպաստել էներգետիկ անկախության եւ արդյունավետության բարձրացմանը:

«Ավելի արդյունավետ եւ հուսալի էներգետիկ բաշխիչ ցանցը կարեւոր է Հայաստանում տնտեսական աճի համար»,- ասել է ԱԶԲ-ի Մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Ներդրումների գծով ավագ մասնագետ Սոնալի Տանգը:

«Ներդրումային ծրագիրը կնպաստի Հայաստանի կառավարության էներգետիկ անկախության եւ էներգաարդյունավետության նպատակին: ՀԷՑ-ի հետ մեր գործընկերությունը նշանակալի ազդեցություն կունենա հայ ժողովրդի եւ գործարար ոլորտի վրա՝ բարելավելով էլեկտրաէներգիայի բաշխման հուսալիությունն առաջարկվող ներդրումային ծրագրի միջոցով»,- հավելել է ԱԶԲ ներկայացուցիչը:

Ներդրումը կօգնի ՀԷՑ-ին բարելավել մասնավոր հատվածում էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանում՝ բաշխման կորուստները նվազեցնելու միջոցով՝ 2016-ի մոտ 10%-ից 2021-ին հասցնելով մինչեւ 8%:

ԱԶԲ-ի աջակցությունը թույլ կտա ՀԷՑ-ին բարելավել բաշխիչ ցանցի եւ դրա բազմակայք գործառնությունների ծառայությունների որակն ամբողջ երկրում, նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները եւ շահագործման ծախսերը, բարելավել տեխնիկական սպասարկման եւ անվտանգության պայմանները, արդիականացնել հաշվառման համակարգը, վերականգնել, ամրապնդել եւ ընդլայնել բաշխիչ ցանցը, ցանցին միացնել նոր հաճախորդների, ինչպես նաեւ՝ ներդնել կառավարման միջազգային չափանիշներ եւ վերահսկման ավտոմատացված համակարգ:
Դիտում՝ 13914
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW