«Տարոն-Ավիա»-ն մեկնարկել է Գյումրի-Մոսկվա կանոնավոր չվերթները

30.06.2017 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Տարոն-Ավիա» #Քաղավիացիա
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունն այսօր մեկնարկել է կանոնավոր չվերթները դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:

Քաղավիացիայում նշել են, որ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները մինչեւ հուլիսի 23-ը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Հուլիսի 23-ից թռիչքների հաճախականությունը կկրկնապատկվի՝ իրականացվելով ուրբաթ եւ կիրակի օրերին:

«Տարոն-Ավիա»-ն Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր չվերթներ է իրականացնում նաեւ դեպի Դոնի Ռոստով, Սամարա եւ Կրասնոդար:
Դիտում՝ 4302
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW