Fitch-ը փոփոխել է Հայաստանի վարկանիշի կանխատեսումը “Կայունից” “Դրականի”
03.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 3 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը “Կայունից” “Դրականի” է փոփոխել արտարժույթում եւ ազգային դրամում Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումը եւ հաստատել է այդ վարկանիշները BB- (BB մինուս) մակարդակի վրա:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Դրական” կանխատեսումն արտացոլում է սպասելիքներն առ այն, որ Հայաստանում շարունակվելու են կոշտ մակրոտնտեսական քաղաքականությունն ու կառուցվածքային բարեփոխումները, ինչը դա նպաստելու է տնտեսական կայուն աճին եւ պետական եւ արտաքին պարտքի բեռի նվազեցմանը:
Միեւնույն ժամանակ Fitch-ի փորձագետները նշում են, որ Հայաստանի իշխանությունները լուրջ դժվարությունների են բախվում ամուր եւ հավասարակշռված տնտեսական աճի պահպանման ընթացքում`արտարժույթային փոխարժեքի վրա զգալի ճնշման, մասնավոր ոլորտի վարկավորման արագ աճի եւ շինարարական հատվածի զարգացման ֆոնի վրա, ինչպես նաեւ սղաճի նախատեսված ցուցանիշների ապահովման տեսակետից;
Fitch-ը 2007 թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական ընտրությունների պատճառով Հայաստանի տնտեսական եւ արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություններ չի ակնկալում, նշելով սակայն, որ ընտրությունները կարող են դժվարացնել մակրոտնտեսական քաղաքականության կառավարումը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ Fitch-ը 2006 թ. հունիսի սկզբին Հայաստանին շնորհեց կայուն հեռանկարով BB- (BB մինուս) սուվերեն վարկանիշ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: