ՌԴ գործարարը հետաքրքրված է Շիրակում դաշտավարության զարգացմամբ

29.06.2017 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#General International Trade #Իգնատի Առաքելյան
Հացահատիկային մշակաբույսերի արտահանմամբ զբաղվող ռուսական General International Trade (GIT) ընկերությունը հետաքրքրված է Շիրակի մարզում դաշտավարության զարգացմամբ:

Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարությունում, ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը նախարարության պատվիրակության հետ նախօրեին Շիրակ կատարած այցի ժամանակ հանդես է եկել ներդրումային ծրագիր իրականացնելու առաջարկով:

GIT-ը զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի՝ Ռուսաստանից դեպի Կենտրոնական եւ Միջին Ասիայի ու Մերձավոր Արեւելքի երկրներ արտահանմամբ, հիմնական գործընկերը Իրանն է:

Հայազգի գործարարը նշել է, որ իրենք պատրաստ են փորձնական ծրագիր իրականացնել եւ ֆինանսավորել (0% տոկոսադրույքով) 3000 հեկտար ընդհանուր տարածքի մշակման աշխատանքները, խթանել դաշտավարության զարգացումը:

Վլադիմիր Պողոսյանի խոսքով` նման ծրագիր իրենք արդեն իրականացնում են Ղազախստանում: Այս առաջարկի շնորհիվ կներդրվեն նոր կառավարման համակարգեր, կվերանա գյուղացու կախվածությունը բանկային համակարգից, եւ գյուղացին կդառնա գործընկեր:

«Մեզ անհրաժեշտ է, որ մարդիկ հարստանան, երկիրը հզորանա»,- նշել է նա:   

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ նշել է, որ փորձնական ծրագրի իրականացման ընթացքում նախարարությունը կվերահսկի գործարքի բոլոր փուլերը, որպեսզի ե՛ւ գյուղացու, ե՛ւ ներդրողի շահերն առավելագույնս պաշտպանված լինեն, ինչպես նաեւ կհոգա արտադրանքի իրացման հարցերը:
Դիտում՝ 2542
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW