Լիզինգային ծրագիր՝ սննդամթերք փոխադրող տրանսպորտի ձեռքբերման համար

28.06.2017 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատբանկ #ԱԳԲԱ Լիզինգ
ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ), տնտեսվարողների համար սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նոր հնարավորություն ստեղծելու նպատակով, բանակցություններ է վարել Արարատբանկի եւ «ԱԳԲԱ Լիզինգ»-ի հետ:

ՍԱՊԾ-ում նշել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծրագիր, որը հնարավորություն կտա սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին համապատասխան մասնագիտացված փոխադրամիջոցներ ձեռք բերել առավել բարենպաստ եւ մատչելի պայմաններով՝ ամրագրված լիզինգային պայմանագրով:


«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ սեպտեմբերի 1-ից սկսած՝ սննդամթերքի փոխադրումը պետք է աստիճանաբար իրականացվի սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով, որի համար ծառայությունը տրամադրում է սանիտարական անձնագիր:

Հաց-հացաբուլկեղեն եւ միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր ունենալու պահանջը կգործի արդեն 2017թ. սեպտեմբերի 1-ից, իսկ մնացած տեսակների սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի առկայությունը պարտադիր է 2020թ. հուլիսի 1-ից:

ՍԱՊԾ-ն տեղեկացնում է, որ արդեն չորս կազմակերպություն՝ «Մուլտի Մոթորս»-ը, «Գալոպեր»-ը (Արմենիա-Լադա, Fiat), «Մեգնա»-ն  (Renault) եւ «Ավանգարդ Մոթորս»-ը (Mercedes-Benz), արձագանքել են նախաձեռնությանը եւ պատրաստակամություն հայտնել մատակարարել մասնագիտացված համապատասխան փոխադրամիջոցներ՝ շուկայի պահանջարկը բավարարելու համար:

Բանակցություններ են վարվում մինչեւ սեպտեմբերի 1-ը մեքենաների ձեռքբերման համար հատուկ պայմաններ սահմանելու ուղղությամբ: Այս կերպ ծառայությունը գործընկերների հետ մտադիր է խրախուսել սննդամթերք տեղափոխող մեքենաների համար սանիտարական անձնագրերն օր առաջ ստանալու գործընթացը:

Ծրագրի մեկնարկի ու ընթացակարգերի մասին ծառայությունը կհայտարարի լրացուցիչ:
Դիտում՝ 3076
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW