Հայաստանում արեւային կայանի կառուցմամբ 20 ներդրող է հետաքրքրված

28.06.2017 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկ Հարությունյան #արեւային կայան
Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արեւային համակարգային կայանի կառուցման ներդրումային ծրագրով հետաքրքրված է 20 ընկերություն եւ կոնսորցիում։   

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում նշել են, որ վերոնշյալ ընկերությունները ծրագրի ներդրողներ ներգրավելու համար հայտարարված միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով նախաորակավորման հայտ են ներկայացրել:

Փոխանախարար Հայկ Հարությունյանի խոսքով՝ դրանք հայտնի ընկերություններ են Չինաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Հարավային Կորեայից, Իրանից եւ այլ երկրներից:


Ներկայացված հայտերի ուսումնասիրությունից հետո նախաորակավորման փուլն անցած ընկերությունների միջեւ կհայտարարվի սակագնային մրցույթ։ Նախապատվությունը կտրվի այն մասնակցին, որը կներկայացնի ամենացածր եւ մրցունակ սակագինը։ Մրցութային գործընթացը կավարտվի հաջորդ տարվա սկզբին եւ կմեկնարկի կայանի կառուցումը։

«Ակնկալվում է, որ արդեն 2018-ի վերջին Հայաստանը կունենա 55 մգվտ հզորությամբ առաջին արեւային համակարգային կայանը»,- ասել է Հայկ Հարությունյանը։

Նախարարությունում հիշեցրել են, որ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի համաձայն՝ Հայաստանի վեց տեղանքներում նախատեսվում է մինչեւ 110 մգվտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանների կառուցում։

Առաջին փուլում ընտրվել է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքը, որտեղ կկառուցվի 55 մգվտ հզորությամբ կայան։
Դիտում՝ 2475
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW