Դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումների մեծ ծավալը կարող է խոչընդոտել ահաբեկչության ֆինանսավորման դեպքերի հայտնաբերման ջանքերին, կարծում է ԱՄՆ պետքարտուղարությունը

02.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 2 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ԱՄՆ աջակցությամբ ստեղծված եւ Հայաստանի Կենտրոնական բանկի կազմում գործող Ֆինանսական դիտարկումների կենտրոնը 2006 թվականին ստացել է 23 հաղորդակցություններ կասկածելի փոխանցումների մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին ասվում է ահաբեկչության դեմ պայքարի հարցերին նվիրված ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում:

“Ստացված տեղեկությունների վերլուծությունից հետո Ֆինանսական դիտարկումների կենտրոնն առաձնացրել էր կասկածելի փոխանցումների 5 դեպքեր, որոնցից երեքը փոխանցվեցին Հայաստանի Գլխավոր դատախազությանը` հետագա հետաքննության համար”,- ասվում է զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ “դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումների մեծ ծավալը կարող է խոչընդոտել ահաբեկչության ֆինանսավորման նպատակով իրականացված փոխանցումների հայտնաբերմանն ուղղված ջանքերը”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8664

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW