Մերձավանում հիմնվում են ինտենսիվ այգիների տնկարաններ
23.06.2017 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://minagro.am

Ընկերությունն իր ներկայացրած ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է մոտ 176,5 մլն դրամի ներդրում իրականացնել, որից շորջ 122 մլն դրամը՝ մինչեւ 2018-ի ապրիլի 30-ը, իսկ 54,6 մլն դրամը՝ մինչեւ 2020-ի ապրիլի 30-ը:
Ծրագրի համաձայն՝ տնկարանը կգործի արդեն 2 տարուց:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ տնկարանի հիմնումը թույլ կտա բարձրացնել ինտենսիվ այգիների արդյունավետությունը՝ նվազեցնելով Հայաստանում տնկիների գինը:
Իգնատի Առաքելյանը նշել է, որ եթե ներքին արտադրանքը չբավարարի, ապա չի բացառվում նաեւ տնկիների ներմուծումը:
«Թե մասնավորը որքան արագ կմտնի, դա էլ է մեզնից կախված: Հստակ ձեւակերպել ենք նաեւ ներմուծումը սեփական արտադրությամբ փոխարինելու խնդիրը: Այդ հարցով զբաղվող մեր գործընկերները պետք է գնահատականներ տան, ներկայացնեն տնկարանների աշխարհագրությունը եւ նախապայմանները»,- նշել է վարչապետը:
Նախարարությունը քննարկում է եւս մեկ տնկարան հիմնելու ծրագիր, որն առաջիկայում կներկայացվի կառավարությանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: