Անելիք Բանկը, ամառային արձակուրդներին ընդառաջ, ակցիա է գործարկել:Բանկում նշել են, որ «Ամառային ակցիա»-ի շրջանակում՝ հունիսի 21-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը ներառյալ, Անելիք Բանկի Maestro/Cirrus, MasterCard Standart, MasterCard Gold, Visa Gold Hotel Express միջազգային պլաստիկ քարտերը կտրամադրվեն նվազեցված արտոնյալ սակագներով, իսկ այդ քարտերով առավել մեծ ծավալի գործարքներ կատարած 5 հաճախորդները կպարգեւատրվեն ոսկու ձուլակտորներով: Մասնավորապես՝ 1-ին տեղ զբաղեցրած հաճախորդին կտրամադրվի 10-գրամանոց, 2-րդ տեղին՝ 5-գրամանոց ձուլակտոր, իսկ 3-րդից 5-րդ տեղերը զբաղեցրած հաճախորդներին՝ 1- գրամանոց երկուական ոսկու ձուլակտորներ։ Ակցիայի շրջանակում բանկի բոլոր քարտապանները վճարային քարտերով «Մեգամոլ»-ի պաշտոնական կայքից անկանխիկ գնումների դեպքում կստանան 3% զեղչ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան 31-91 օր ժամանակահատվածով բանկի պահատեղերի վարձակալության համար օգտվել զեղչված սակագներից։«Անելիք Բանկն ուրախ է պարբերաբար անակնկալներ մատուցել իր հաճախորդներին՝ ամրապնդելով բանկ-հաճախորդ կապը: Ակցիան հնարավորություն է ընձեռում ամառային արձակուրդներին ընդառաջ մեր հաճախորդներին մատչելի սակագներով ձեռք բերել ինչպես միջազգային վճարային համակարգի պլաստիկ քարտեր, այնպես էլ օգտվել զեղչերից անկանխիկ գնումներ կատարելիս»,- նշել է Անելիք Բանկի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն-վարչության նախագահի տեղակալ Վարդան Գեւորգյանը։ Tweet Դիտում՝ 4039