«ՆԱՍԴԱՔ Արմենիա»-ում ֆինտեխին նվիրված միջազգային համաժողով է անցկացվել

21.06.2017 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՆԱՍԴԱՔ #ֆինտեխ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն Երեւանում կազմակերպել է ֆինանսական տեխնոլոգիաներին նվիրված «Ֆինտեխը բորսայական ինդուստրիայում» խորագրով միջազգային համաժողով:

Հունիսի 15-ին անցկացված համաժողովը հյուրընկալել է ներկայացուցիչներ 8 երկրների 23 կազմակերպություններից, այդ թվում՝ ՀՀ Կենտրոնական բանկից, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), դեպոզիտար գործառնությունների սպասարման ծրագրային լուծումներ տրամադրող Percival ընկերությունից, crowdfunding ֆինանսավորում իրականացնող Funderbeam ընկերությունից:

Ինչպես հայտնել են բորսայում, համաժողովի շրջանակում մասնակից բորսաները եւ ֆինտեխ ընկերությունները ներկայացրել են իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիական լուծումները՝ կատարելով փորձի փոխանակում եւ հաստատելով փոխադարձ գործարար կապեր:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն որպես նորարարության օրինակ ներկայացրել է gp.minfin.am տիրույթում գործող եւ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցության արդյունքում մշակված Գանձապետական պահառուի առցանց սպասարկման համակարգը, որը թույլ է տալիս առցանց եղանակով անմիջապես պետությունից ձեռք բերել պետական պարտատոմսեր՝ դրանց դիմաց վճարումն իրականացնելով բանկային քարտով:

Հունիսի 15-16-ը Երեւանում կայացել է նաեւ ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիայի տարեկան ժողովը, որն այս տարի հյուրընկալում էր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն: Ժողովի ընթացքում հաստատվել են ասոցիացիայի 2016թ. գործունեության արդյունքները, ինչպես նաեւ հավանություն է տրվել հետագա աշխատանքային տեսլականին:

ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիան, որին անդամակցում է 10 երկրի շուրջ 20 կազմակերպություն, հիմադրվել է 2000թ. Մոսկվայում՝ կարգավորված ֆինանսական շուկաների զարգացմանն ուղղված աշխատանքների կոորդինացման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցման նպատակով:
Դիտում՝ 10217
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW